Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Թշնամուն հասկանալի լեզուն

Թշնամուն հասկանալի լեզուն
30.03.2025 | 11:07

Ամեն անգամ զարմանում եմ, որ ամեն անգամ զարմանում եք , երբ լսում եք, թե պատերազմի վտանգ կա, որ թշնամին խաղաղության դաշտ չի գալիս և այլն:

Թշնամին երբեք չի գա խաղաղության դաշտ, քանի դեռ իրեն հասկանալի լեզուներից մեկով դա չի ասվել։ Իսկ իրեն հասկանալի լեզուներն են շանտաժը, ուժը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5750

Մեկնաբանություններ